Հավաքից հավաք. պատում-հաշվետվություն

2019-2020 ուսումնական տարում գրականություն առարկայից մասնակցել եմ շատ նախագծերի և նույնպես արել եմ լրացուցիչ աշխատանքներ։ Ուսումնական տարվա ընդացքում զբաղվել եմ ինքնակրթությամբ նույնպես։

«Սասնա ծռեր» ընտանեկան փաթեթ

<<Կարդում ենք Համո Սահյան>>

<<Եղիշե Չարենց>>

<<Կարդում ենք Չարենց>>

<<Հովհաննես Թումանյան>>

<<Կարդում ենք Թումանյան>>

<<Վահան ՏԵրյան>>

<<Ձմեռային ընթերցումներ>>

Մասնակցել եմ նաև << Սեբաստացու օրեր․Կրթահամալիրի տոն>> նաղագծին։

Ուստարվա ամենաառաջին նյութս՝ <<Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

2019-2020 տարվա ընդացքում բլոգումս տեղադրել եմ նաև շատ լրացուցիչ շարադրություններ։ <Շարադրություններ>> բաժնում կարող եք տեսնել և կարդալ։

Եվ այսքանով ավարում եմ գրականություն առարկայի հավաքը։

Ձմեռային ընթերցումներ

Սարոյան «Բան ունեմ ասելու»

Պատմվածքը կարդալուց ակամա ես շատ բան հասկացա և բառեր չեմ գտնում, որ վերլուծեմ։ Պատմվածքը նրա մասին էր, որ երեխաներին հիասթափեցնելը վատ բան է, որովհետև նրանք հավտով լցված էին խոսում ձմեռ պապի հետ, իսկ ձմեռ պապը լսելով նրանց ուզածները տալիս էր մի փոքրիկ բան, որը երևի նրանց պետքել չեր։ երեխաները հավատով լցված ասում էին թե ինչ են ուզում սպասելով, որ ձմեռ պապը նրանց ուզածները պետք է տա, բայց նրանք վերջում հուսախափ էին լինում։ ինչքանել, որ նրանք շատ բան էին ուզում, եթե ձմեռ պապը չեր կարող տար նա գոնե պետք է նրանց բացատրեր, որ իրենք ունեն ավելին քան մյուները․․․

Փիրըլ Բաք  «Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան»

Պատմվածքը մի տղայի մասին էր ում նրա հայրը ամեն առավոտ արթնացնում էր որպիսզի օգնի նրան ։ Տղան շատ դժվարությամբ էր արթնանում և մի օր, երբ նա լցեց թե նրա հայրը ինչպես է նրա մասին հոգ տանելով խոսում, նա հասկացավ, որ իրեն ծնողները իրականում շատ են սիրում, ուղղակի՝ ծնողները ժամանակ չեն ունենում արտահայտեն նրանց սերը։ Երբ սուրբ ծնդունդից առաջ տղան մտածում էր թե ինչ պետք է նվիրի իր հայրիկին նրա մտքին եկավ, որ նա ավելի շուտ արթնանա անի բոլոր գործերը, որ երբ հայրիկը արթնանա տեսի, որ ամեն ինչ արաված է։ Նա հենց այդպես ել արեց իսկ երբ հայրիկը տեսվա շատ ուրախացավ և գնաց տղային պինդ գրկեց։ Այս պատմվածքը իմ կարծիքով նրա մասի Էր, որ միշտ չէ, որ թանկարժեք նվերները ավելի լավն են լինեւմ, կան մարդիկ ովքեր մի փոքր բանից ենպես են ուրախանու ասես ամբողջ աշխարհը իրենցը լինի։

Չարլի Չապլինի նամակը դստերը

Չարլի Չափլիի նամակը դստերը կարդալուց հետո ուղղակի աչքերս արցունքով լցվեցին։ Նամակում այնքան ճշմարտություն կար և ցանկացան ով կարդար այս նամանկը ինչ,որ մի բան հաստատ կփոխվեր իր կյանքում։ Չափլիին նամակում դստերը ասում էր ,որ դու պարում ես բեմերում իսկ այն մարդիկ, ովքեր չունեն ոչինչ նրանք պարում են ցրտից, դողալով, պարում են որպեսզի չմրսեն։ Նրա նամակում նա ասում է, որ դու առավել չես նրանցից, նրանքել են մարդ՝դու ել ես մարդ և դու պետք է օգնես նրանաց, որովհետև կարող է նրանք կարիք ունեն գումար, որ պահեն իրենց երեխաներին։ նա ասում է, որ ինքն էլ է եղել այդ մարդկանցից նա ծիծաղեցրել է բոլորին, բայց և հոգում լացել․․․իսկ վերջում նա ուզում է ասել, որ կարևորը մարդ լինելն է․․․

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Հանս Քրիստիան Անդերսենի այս պատմվծքը կարդալուց հետո ուղղակ սկեցի լաց լինել։ Աղջիկը, որը ամեն լուցքին վառելուց մի պահ գտնում եր երազանքը իսկ հետո միանգամից կորցնում նա մինչև վերջ չկարողացավ վայել ել իր վառված երազանքները։ Նա մահացավ չիրականցնելով իր երազանքները։ Նրա ամեն վառած լուցքիի հետ նրա երազանքը մոխիր եր դառնում ինչը արդեն շատ եր նրան ցավեցնում․․․

Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Պատմվածքում ճշմարտությունը շատ էր։ Աղջիկը, որը աշխարհը․․․ իր աշխարհը գեղեցկացնում էր սրինգ նվագելով նա ընկավ ուրիշների խոսքերի ետեվից և թողեց ինքն իրեն։ Նա աշախարհի մասին կազում էր կարծիք ուրիշների շնորիվ։ Նա մոռանում էր իր սեփկանի մասին, այդ պատճառով ել սրինգը սկսեց չնվագել այնքան ժամանակ երբ, որ աղջիկը ելի ետ եկավ իր սեփական կարծիքին։

Վահան Տերյան

Վահան Տերյան, բանաստեղծություններ

Ցնորք

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…

Վերլուծություն

Ինձ չես սիրում ուրիշին ես սիրում․․․Տերյանը նկարագրում էր թէ ինչ մեծ սրտով է սիրել, բայց նա նրան չի սիրել։ Անտրբեր է եղել։ Նրա սիրտը ոսկով են առել բայց Տերյանը ախքատ է եղել․․․ Նա ասում թե նա ինչպես է բացի նրանից բոլոին ուշադրություն դարցրել իսկ նրան ուղղակի առհամարել․․․

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
Խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն…
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ…

Վերլուծություն

Հեռանալ․․․ հեռանալ․․․ փախչել բոլորից, փախչել իրավիճակներից, փախչել ամեն ամենինչից․․․ Տերյանը բանստեղծության մեջ ուզում է ասել թէ ինչպես է ուզում փախչել ամենինչից։ Չսիրել, չտենչալ, չկանչել․․․ այս ամենինչից նա հոգնել էր և կարծես իրեն ամենինչ ցավ էր պատճառում։ Նա ուզում էր փախչել և մնալ միայնակ չէ, որ շատ դեպքերում մենակությունը ավելի լավ է քան հակառակը։ Նա ուզում էր հանգստանալ ամենինչից և դրա համր ուզում էր Հեռանա՜լ…

Ֆիլմը դիտեցի մեծ հուզմունքով։ Տերյանի կենսգրության մասին էր։ Ճիշտ է այդքանել լավ չեր նկարված, բայց ինձ համար պարզ էր։ Ֆիլմը նայելու ընդացքում ինձ պարզ դարձավ թե ինչ նվիրված է նա եղել իր հայրենիքին։ ֆիլմից ինձ նաև պարզ դարցավ թե ինչ դժվար և փորձություններով լի կյանք է նա ունեցել։

«Վիհի եզրին» փաստավավերագրական ֆիլմ

Այս մեկը ավելի լավ,հետաքրքիր և լավ սյուժեով էր նկարած, որը ինձ ստիպեց ավելի ու ավելի հուզվել ֆիլմի ընդացքում։ Այս ֆիլմը նույնպես Տերյանի կենսագրության մասին էր, բայց ավելի պարզ ու կոնկրետ։Այս մեկի մեջ ավել շատ ցուցադրելով էին խախաում իսկ նախորդի մեջ հաառակը։

Վահան Տերյան. մեկնարկային մեդիափաթեթ.

Շառլ Բոդլեր «Արբե´ք»

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։

Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։

Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։

Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…

Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։

Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

Իմ Վերլուծությունը

Շառլ Բոդլեր «Արբե´ք» ստեղծագործությունը միանագմաից, առաջին նախադասությունից շատ հավանեցի: Այս ստեղծագործության մեջ շատ բաներ հենց փոխաբերական իմաստով էին գրված օրինակ՝ արբել արտահայտությունը։ Իմ կարծիքով ստեղծագործության հենց իմաստը կայանում էր հենց նրանում, որ ամեն ինչ հոսում է ՝ժամանկը և այլն։ Ինձ թվում է նա ասում է <<արբե՜ ք>> այն իմաստով, որ մենք նկատենք և վայելենք այդ հոսքի ընդացքը ու կապ չունի ինչով կարևորը արբեն՜ ք ու նկատենք․․․

«Կարդում ենք Թումանյան»

Գրականություն-«Կարդում ենք Թումանյան»

Ինչպես Թումանյանը կտավներ փրկեց

Թանգարանները հիմա հպարտանում են իրենց կտավներով, որոնց պահպանման համար նրանք պետք է շնորհակալ լինեն Թումանյանին։

Թումանյանը իմանալով, որ թալանելու են կտավները իր մոտ է կանչում «Հայարտան» մի քանի վստահելի անդամների և ասում լուրի մասին։

Հետո նա գիշերով փախցնել է տալիս Մանթաշևի, Մելիք-Ազարյանի, Միլովի և Պողարջյանի տներում գտնված արժեքավոր նկարները:

Բայց դրանք քանի որ պետք է փոխադրվեին Խորհրդային Հայաստն դա արդեն մեծ խնդիր էր։

Վերջում Թումանյանը ելքը գտնում է և Ալեքսանդր Մյասնիկյանի հետ ով ,որ Հայաստանի կառավարության նախագահն էր և միևնույն ժամանակ կովկասյան Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամն էր։ Նրա հետ միասին ուղարկում է Խորհրդային Հայաստան փրկելով կտավները։

Հովհանես Թումանյան

Կարդա Թումանյանի հոդվածները, պատասխանիր հարցերին և առաջադրանքներին:

Դառնացած ժողովուրդ

Հարցեր և առաջադրանքներ

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։

Նախաձ

  •  Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։

Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։

  • Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:

Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։

  • Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում

Տեքստը հենց մարդկային նախանձի մասին էր։ Մարդիկ նախանձում են իրենց կողքիններին, երբ որ տեսնում են, որ նրանք կամ նրանց արած գործն ինչ որ հայջողության է հասել։ Այդ ամենինչը տեսնելով մարդիկ մոռանում են իրենց գործերի մասին և սկսում են ենպես անել, որ իրենք էլ հասնեն հաջողության։

Մի՞թե դժվար է

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։

Բարդը այն չէ, որ մարդիկ չեն կարողանում ինչ որ բանի հասնել։ Բարդը այն է, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ իրար, չեն կարողանում հարգել և ընդունել միմյանց որոշումները։ Գնալով ավելի են չարանում իրար հանդեպ, չեն կարողանում հանդուրժել իրար։ Մարդիկ պետք է փորձեն հանդուրժել, հարգել, ընդունել, հասկանալ միմյանց ուղղակի պետք է փորձեն։

  • Խնդրում եմ հիշել կոնկրետ դեպք` վերջին անգամ երբ եք սրտանց ուրախացել ձեր կողքինի ուրախությամբ:

Վերջերս, երբ տեսա ընկրուհուս ժպիտը դեմքին գալով մեր տուն։ Նա հանձնել էր իր ընդունելության քննությունները գերազանց և ես այնքան էի ուրախացել, որ ես էլ էի ամբողջ օրը ժպիտը դեմքիս քայլում։

Ձևն ու հոգին

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Հայի ոգին

Հարցեր և առաջադրանքներ

  • Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:
  • Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։
  • Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:

 Մեծ ցավը

Հարցեր և առաջադրանքներ

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Բնութագրեք տեքստի թեման երկու բառով։
  • Բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը երկու նախադասությամբ։
  • Կարդում ենք գտած բառերը, նախադասությունները և փորձում հիմնավորել։

«Կարդում ենք Չարենց» նախագիծ

Չարենցի դաժանաբար մահը կորստի բերեց բոլոր հայերին։ Չարենցի իսկական մահվան պատճառը, որը հրապարակվել է 1997թ.-ի մարտի 18-ին  «Մոլորակ» հանդեսում պարզ դարցավ դրանից հետո, որ Չարենցին սպանել էն Մուղդուսի հրամանով, կրակ արձակելով Չարենցի ծոծրակին և նրան գցելով փոսը հողով ծածկում են և հարթեցնում տեղը: 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին Չարենցի իրական մահվան պաճառը։ Բայց մինչ այդ բոլորը իմացել են, որ Չարենցը մահացել է բանտում կալանավորված ժամանակ։

Կարդում ենք Եղիշե Չարենց

Հարցեր և առաջադրանքներ

1, Ծանոթացիր խնդրեմ Եղիշե Չարենցի թողած գրական  ժառանգությունը:

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ

տրիոլետի, [գոյական]
Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

  • սոնետ

սոնետի, [գոյական]
Տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից:

  • ռուբայաթ

ռուբայաթի, [գոյական]
Քառյակ:

  • գազել

1)գազելի, [գոյական]
Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող հանգավորումով:

2)գազելի, [գոյական]
Վիթ:

Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

2. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը: Չարենցն շարքը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին:

Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին, պատմիր բլոգում: 

Արմենուհին շատ գեղեցիկ աղջիկ է եղել, ով կարողացել է գրավել շատ տղամարդակնց սրտեր՝ Եղիշե Չարեցինը, Վահան Տերյանինը, Հովհաննես Տումանյանինը, Ավետիկ Իսահակյանինը։ Բայց այդքանի միջից նա միայն Չարենցին է անկեղծ սիրել ինչքան ել, որ նա հետո ամուսնացել է ուրիշ տղմարդու հետ և դավաչանել նրան Չարենցի հետ։ Իսկ Արմենուհու Ամուսինը իմանալով այդ ամենինչի մասին Բաժանվում է նրանից։ Իսկ արմենուհու մահից հետո նրա նախկին ամուսինը նրան է նվիրում նրան նվիրվաց Չարենցի կողմից բոլոր բանստեղծությունները։

3. Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծություններըփորձիր վերլուծել:

Արմենուհու բոլոր բանաստեղծությունները կարծես կապված լինեին կարոտի հետ, սիրո կարոտի։ Նա գրում էր իր սիրած, հավանծ էակի մասին ում նա կարոտ էր մնացել։ Նա ուզում էր գրկել, համբուրել նրան, բայց չէր կարող, որովհետև նա շատ հեռու էր։ Նրա բանստեղծություններում թախիծը և սերը խառնվում էին իրար, բայց սակայն վեջում մի գեղեցիկ և ցավալի կարետ է ստեղծվել։

4. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները, մեկնումեկը վերլուծիր:

Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չըստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, Տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազերԴահճին անգամ Դուք կըդյութեք,
Կըստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չըգովել,
Ու չերգել Ձեզ, օ, Տիկին…

Տերյանի շարքը, որը նվիրված էր Արմենուհուն դա <<Կատվի դրախտն>> էր։ Նրա բոլոր <<Կատվի դրախտ>> Շարքի բանստեղծություններում կարսես նշում էր, որ նա գալիս է իր քնքուշ հայացքով, բայց մեկ է վերջում նա իրենը չի դառնում։ Իսկ հենց իմ ընտրած բանաստեղծույունեում նա կարսես իր սիրտներ դրել և ուղիղ ասում էր , որ նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրան չսիրել չի եղել։ Նա այնպես է նկարագրում Արմենուհու քնքշության մասին իր խենթ հոգով կարսեծ այդ պահին աշխարհը նրանով էր ավրտվում։

5. Եղւշե Չարեցի կամ Արմենուհի Տիգրանյանի`  քեզ դուր եկած բանաստեղծությունը ձայնագրիր կամ տեսանյութ պատրաստիր:

Իմ տունը իմ ամրոցն է: Նախագիծ

Երևի ես կլինեմ այն մարդկանցից ով կապում եմ ընտանիք բառը, ոչ միայն իմ արյունակցական հարազատների հետ, այլ նաև ինձ շատ թանկ մարդկանց հետ։

Ես միշտ զգացել եմ ինձ իմ ընկերների անձնակազմում, ինչպես ընտանիքիս միջավայրում, բայց մեկ է, եկեք համաձայնեք։

Տաք թեյը, հետաքրքիր ֆիլմը որ գնում է հեռուստացույցով, և սիրտը այդպես տաքացնող ծնողներից կատակները և ծիծաղելու ձայները, իսկապես մի ուրիշ հաճույք է։

Իմ տունը, իսկապես իմ ամրոցն է։

Այստեղ ես զգում եմ ինձ պաշտպանված իմ ընտանիքի անդամների հետ, հյուր գնալը իսկապես հաճելի է, բայց մեկ է , տան փափուկ անկողինը և պատուհանի տեսարանը, ոչ մի բան չի կարող անցնել։

ԵՒ իրոք, համոզված եմ զգացել եք, երբ գնում եք երկար ճանապարհ, տանից հեռու, սկսում եք մտածել, թե ինչ են անում ձեր ընտանիքի անդամները առանց ձեզ, սկսում եք կարոտել տան տաք մթնոլորտը։

ԵՒ սկսում եմ հասկանալ, որ քո տունը իսկապես քո ամրոցն է, թեկուզ թե փոքր, բայց մեկ է, զգում ես քեզ այնտեղ պաշտպանված, այդ չի լի իսկական հաճույքը..

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում

  • Վարդանանց պատերազմը /բանավոր, դասագիրք, էջ 30-36

Պարսկաստանը ապստամբություններ էր սկսել, նրանց նպատակն այնն էր, որ հարևան պետությունները ընդունեն իրենց կրոնը՝ զրադաշտականությունը, բայց հայերը մերժեցին։ Պարսկաստանը սկսեց իր ապստամբությունները։

Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ Մատյան գնդով, ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:

  • Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները /գրավոր/.

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար

  • Արշակ 2-րդի քաղաքականությունը

350-368թթ։ Նա սկսել է վարել ինքնուրյուն քաղաքականություն։ Հայոց այրուձին խեղճացնելու նպատակով կայսրը հրամայեց սպանել նրա եղբորը՝ Տրդատին։ Արշակը չընկճվեց։ Հայաստան է վերադառնում Գնելն ու Տիրիթը՝ Արշակի թոռները։ Տիրիթը ամուսնացած է լինում Փառանձեմի հետ, Գնելն էլ ուզում է այնպես անել, որ Տիրիթը ընկնի Արշակի աչքից։ Դրա համար Գնելը Արշակին սուտ բաներ է պատմում և Արշակը սպանում է Գնելին, Տիրիթին, ամուսնանում է Փառանձեմի հետ։

354թ․  Արտիշատի ժողով է լինում՝ արգելվում են հեթանոսական տոներից որոշները, ծառաներին ասում են, որ պետք է հնազանդվեն իրենց տերերին, իսկ տերերը պետք է գթասիրտ լինեն իրենց ծառաների նկատմամբ։ Կառուցվում են դպրոցներ և եկեղեցիներ։

Կաթոլիկոս՝ Ներսես Մեծ

Սպարապետ՝ Վասակ Մամիկոնյան

359-363թթ․։ Հակապարսկական ապստամբություն։

  • Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/

Ինչպես գիտենք, Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո:

  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/
  • Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները։

354թ․  Արտիշատի ժողով է լինում՝ արգելվում են հեթանոսական տոներից որոշները, ծառաներին ասում են, որ պետք է հնազանդվեն իրենց տերերին, իսկ տերերը պետք է գթասիրտ լինեն իրենց ծառաների նկատմամբ։ Կառուցվում են դպրոցներ և եկեղեցիներ։

  • Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ/գրավոր/.

Ինձ թվում է, որ Պապը ճիշտ քաղաքականություն է վարել։ Նա փակել է բոլոր կուսանոցները, կանանց ասել է, որ նրանք ամուսնանան հայ տղամարդկանց հետ, զարգացնեն սերունդը։ Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:Նա վերացնում է պտղին և տասնորդը:

  • Դիտեք Պապ թագավոր