Ինչի համար եմ ես ծնվել….

Միայն ինձ է հուզում այն փաստը, որ ես ծնվել եմ մարդ, այլ ոչ թե շուն կամ կատու, կամ անշունչ առարկա, բայց ավելի շատ ինձ հուզում է այն հարցը՝ ինչու եմ ես ծնվել: Ես օգնում եմ աշխարհը մաքուր պահել?… Դժվար թե: Ես ինքս ասում եմ՝ մի աղտոտեք ձեզ շրջապատող աշխարհը, բայց ինքս ուտում եմ կոնֆետներ, և գցում նրա թղթերը դուրս: Այո, դա վատ բան է, բայց ես դա խոստովանեցի:Ճիշտն ասած դա անում են բոլորը այս դասարանում, ու եկեք մի հերքեք այդ փաստը: Իսկ եթե ես ծնվել եմ կենդանիներին օգնելու համար? Դա էլ դժվար: Ես ունեի երկու թութակ,նրանք երկուսն էլ մահացան, ունեի շուն,նա փախավ, ունեի ձկնիկ, նա ձևացավ մահացած, երևի դուք ինքներդ արդեն ամեն ինչ հասկացաք:  Իսկ եթե ես այստեղ եմ, որպեսզի խենթացնեմ մի քանի հոգու? Դա էլ է անհնար: Հաստատ ոչ:  Իմ բոլոր փորձերը ընկան ջուրը: Իսկ, եթե ես այստեղ եմ ուղղակի, ուղղակի…. ուղղակի այստեղ եմ, որպեսզի ապրեմ: Ես չեմ կարող լինել կատարլյալ, ես չեմ կարող խնամել կենդանիների, ես չեմ կարող օգնել մարդկանց,չաղտոտել երկիրը, բայց ես ուղղակի ստեղծվել եմ, ուղղակի ինձ ստեղծել է Աստված: Ուղղակի ես ընկել եմ իմ մայրիկի և հայրիկի գլխին ուղիղ իմաստով: Ես ստեղծվել եմ, որպեսզի սիրեմ փոփ,այլ ոչ դասական երաժշտություն: Ես ստեղծվել եմ, որպեսզի իմ փոքրիկ եղբայրը մենակ չմնա առանց մեծ քրոջ: Ես ուղղակի ստեղծվել եմ այս աշխարհում որպես մարդ, ու եթե ինչ-որ մի բան դրա մեջ Ձեզ հուզում է, ուրեմն խնդրեմ, բացահայտեք՝ ինչի համար եմ ես ստեղծվել, և ես կգնամ….

Leave a comment