Կեր, մի տուր առնետին, մի օր նա կմեծանա և քեզ կուլ կտա

Առնետները սարսափելի կենդանիներ են: Մի օր հանգիստ են, իսկ մի օր՝ ագրեսիվ, ինչպես գայլ: Առնետները սողուններ են, որոնց պետք չէ կերակրել, նույնիսկ եթե վախենում ես, նույնիսկ եթե սիրտդ ցավում է՝ նայելով իրենց սևուկ և փոքր աչքերին, եթե նույնիսկ ստիպում են քեզ նրանց կերակրել, երբեք մի հանձնվիր: Ինքդ կեր, մի տուր առնետին, մի օր նա կմեծանա և քեզ կուլ կտա:

Պայքարիր մինչև վերջ, մի հանձնվիր, կստիպեն վախենալ՝ երբեք մի վախեցիր, փորձիր վերև կանգնել, նույնիսկ ընկնելուց հետո, որովեհտև առնետներն էլ քեզնից են վախենում, մի փորձիր թույլ երևալ նրանց դիմաց, պայքարիր, և նրանք կանհետանան:

Մի կերակրիր քո վախերը, մի օր նրանք կմեծանան և քեզ կուլ կտան…

Leave a comment